12 08 2018

Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ռուսաստանցի Արթուր Դալալոյանը Շոտլանդիայի Գլազգո քաղաքում ընթացող հենային ցատկում մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել, հաղորդում է РИА Новости-ն։

Եզրափակչում մարզիկը 14,466 միավոր է հավաքել։ Արծաթե մեդալը նվաճել է ուկրաինացի Իգոր Ռադիվալովը, իսկ բրոնզե մեդալը՝ Դմիտրի Լանկինը։

Ռուսաստանցի մարմնամարզիկների համար Դալալոյանի նվաճած ոսկե մեդալը 30-րդն է ամառային օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի միացյալ առաջնությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ