09 08 2018

Ամենաէժան և թանկ տաքսի ծառայություններով երկրները

Ամենաէժան և թանկ տաքսի ծառայություններով երկրները

Համաձայն եվրոպական օդանավակայանների հետազոտության՝ Անթալիայի օդային դարպասներից կենտրոն հասնելն ամենաէժանն է՝ 15 կիլոմետր ճանապարհի համար շուրջ 7 եվրո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով AirMundo.com-ին:

Ցանկի երկրորդ հորիզոնականում ևս թուրքական օդանավակայան է՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը (9 եվրո՝ 19 կիլոմետր ճանապարհի համար): Եռյակը եզրափակում է Վարշավայում Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանը (9 եվրո՝ 11 կիլոմետրի համար):

Հնգյակում են նաև թուրքական Ադնան Մենդերեսի անվան օդանավակայանը (10 եվրո՝ 17 կիլոմետրի համար) և Բուխարեստում Անրի Կոանդայի անվան օդանավակայանը (13 եվրո՝ 18 կիլոմետրի համար):

Տասնյակում են նաև Սանկտ Պետերբուրգի Պուլկովո, Լիսաբոնի, Անկարայի, Ալիկանտեի և Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանները:

Իսկ ամենաշատը ստիպված եք վճարել, որպեսզի հասնեք Լոնդոնի կենտրոն երեք մոտակա օդանավակայաննրից՝ Լուտոն, Ստանստեդ և Հաթվիք:

Ցանկում դիտարկվել են եվրոպական 50 ամենախոշոր օդանավակայանները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ