09 08 2018

Հաքերների «զոհ» դարձած երկրների ցանկում ՀՀ-ն 4-րդն է. «Կասպերսկու լաբորատորիա»

Հաքերների «զոհ» դարձած երկրների ցանկում ՀՀ-ն 4-րդն է. «Կասպերսկու լաբորատորիա»

«Կասպերսկու լաբորատորիա»-ն հրապարակել է 2018թ. երկրորդ եռամսյակում տեղեկատվական տեխնոլոգիաների սպառնալիքների մասին հաշվետվությունը, հաղորդում է Rusarminfo-ն:

Հաշվետվության համաձայն՝ Հայաստանը համացանցի վիրուսներով վարակվելու առավել մեծ ռիսկի տակ գտնվող երկրների թվում է՝ 4-րդ հորիզոնականում: Հեղինակները նշում են, որ 2018թ. ապրիլ-հունիս ամիսների ընթացքում Հայաստանում համացանցից օգտվողների 30%-ը ենթարկվել է հաքերային հարձակման: Ուստի մասնագետները հորդորում են ավելի զգույշ լինել և խուսափել վիրուսակիր կայքեր այցելելուց:

Ինտերնետային վիրուսներով վարակվելու առավել մեծ ռիսկի տակ գտնվող երկրների ցանկը գլխավորում է Բելառուսը: Առաջին եռյակում են նաև Ալբանիան ու Ալժիրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ