07 08 2018

Հայ և ռուս օդաչուները համատեղ մարզումներ են անցկացնում

Հայ և ռուս օդաչուները համատեղ մարզումներ են անցկացնում

Էրեբունիում ռուսական ավիացիոն բազայի և կործանիչների օդաչուները սկսել են  համատեղ ուսումնամարզական զորավարժությունները ՀՕՊ զորքերի ստորաբաժանումների հետ: Այս մասին տեղեկանում ենք Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

Գործնական մարզման նախօրեին օդաչուները փորձել են ավիացիոն տեխնիկայի պարզ ու բարդ պիլոտաժի  տարրերը լեռնային շրջաններում տարբեր բարձությունների և արագությունների վրա դժվար օդերևութաբանական պայմաններում:

Դասընթացի ընթացքում մշակվում են ռուսական ռազմական բազայի և Հայաստանի Հանրապետության ռազմաօդային ուժերի հետ համագործակցության հարցերը՝ պայմանական օդային թշնամու թիրախների հայտնաբերման, խափանման և ոչնչացման համար:

Մարզման նպատակը անձնակազմերի և ցամաքային ծառայությունների գործողությունների մշակումն է Հայաստանի երկնքում ինքնաթիռների վտանգավոր մոտեցման դեպքում: Այդ նպատակով ՌԴ-ի ՌՏՈւ-ն և ՀՀ-ի ԶՈւ-ն հատուկ նշանակված գոտում ծովի մակարդակից ավելի քան 3 հազար մ բարձրության վրա առավել անվտանգ նվազագույն հեռավորության վրա մերձեցում են իրականացրել, միմյանց հետ կապ են հաստատել և անգլերենով և ռուսուրենով իրենց թռիչքների պարամետրերի մասին հաղորդագրություններով են փոխանակվել:

Անդրկովկասում գործնական համատեղ մարզումների ընթացքում 2-րդ դասից ոչ ցածր օդաչուների կողմից թռիչքներ են իրականացվում, որոնք պատրաստված են մանևրելու և օդային մարտերի անցկացման համար «ծայրահեղ» կլիմայական պայմաններում:

Ընդհանուր առմամբ ներգրավվել են ավելի քան 200 զինծառայող և 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում` Бук-М1-2, С-300В զենիթահրթիռային համակարգեր, Ми-8МТШ և Ми-24П ուղղաթիռներ և МиГ-29 կործանիչներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ