07 08 2018

Հայաստանն ընթացիկ տարում արդեն 86 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարերում

Հայաստանն ընթացիկ տարում արդեն 86 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարերում

Հայաստանը ներկայացնող մարզիկների մեդալների քանակը տարեցտարի ավելանում է:

Այս մասին օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը:

«Այս տարի դեռևս չի ավարտվել, բայց բարեհաջող է հայկական սպորտի համար: 2018 թվականին մինչև օրս Հայաստանը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել է 86 մեդալ` 30 ոսկե, 24 արծաթե և 32 բրոնզե: Դրանք միայն երիտասարդների և պատանիների առաջնություններում նվաճված մեդալներ են»,-նշեց նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ