04 08 2018

Կրասնոյարսկում ուղղաթիռ է վթարվել. կա 18 զոհ

Կրասնոյարսկում ուղղաթիռ է վթարվել. կա 18 զոհ

Կրասնոյարսկի շրջանում՝ Վանկորի հանքավայրի մոտ, վթարվել է «Մի-8» ուղղաթիռը: Դեպքի հետևանքով 18 մարդ է մահացել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունները:

ԱԻՆ-ի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Իգարկա բնակավայրից երկու կիլոմետր հեռավորության վրա տեղական ժամանակով 10:20-ին: Ուղղաթիռն ընկել է ամայի վայրում: Վթարից հետո հաջողվել է հայտնաբերել երկու «սև արկղը», դրանք այժմ ուսումնասիրվում են:

Ուղղաթիռն ընկել և այրվել է: Վթարից հետո պայթել են ուղղաթիռի վառելիքային բաքերը:

Քննչական կոմիտեն հաղորդել է, որ ուղղաթիռում անձնակազմի երեք անդամ է եղել և 15 հերթափոխի աշխատող: Նախնական տվյալներով՝ ուղղաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի սխալը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնները խախտելու մասին հոդվածով:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ