19 07 2024

Կոտայքի մարզում ինքնաթիռ է վթարվել․ կա 2 զոհ

Կոտայքի մարզում ինքնաթիռ է վթարվել․ կա 2 զոհ

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 09։50-ի սահմաններում Եղվարդի վարչական տարածքում՝ «Լճեր» կոչվող հատվածում, ինքնաթիռ է վթարվել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան զոհեր։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ՝ ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։

Այս պահին դեպքի վայրում հայտնաբերվել է վթարված «Յակ» ինքնաթիռ, որի մեջ հայտնաբերել են 2 դի։ Այն բախվել է քարերին, ապա՝ հողաթմբին։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահերը։ 

Այս պահին իրավապահները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը, ինչպես նաև զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննիչները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ