02 08 2018

Որքա՞ն զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

Որքա՞ն զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ 2018թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.2 տոկոսով:

Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ՝ 2017-ի հունվար-հունիսի 622 հազար 381 զբոսաշրջիկի փոխարեն :Նույն  ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 610 հազար 950 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 570 400-ի փոխարեն: Մեկնած զբոսաշրջիկների թիվը 7.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ