Հռոմում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որից հայ ըմբիշները վերադառնում են 5 մեդալով՝ 1 ոսկե և 4 բրոնզե։
Հիշեցնենք, որ մեր հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը։ Բրոնզե մեդալներ են նվաճել 60 կգ քաշային Արարատ Մանուչարյանը, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, 77 կգ քաշային Վահե Պողոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը։
Թիմային հաշվարկով մեր հավաքականը զբաղեցրեց 3-րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը