31 07 2018

Անտառների համաշխարհային օրը՝ սրընթաց հատվող անտառներով

Անտառների համաշխարհային օրը՝ սրընթաց հատվող անտառներով

Հուլիսի 31-ին նշվում է Անտառապահի միջազգային օրը: Այն հիմնվել է 2007 թվականին Անտառապահների միջազգային ֆեդերացիայի (International Ranger Federation, IRF) կողմից՝ գնահատելու անտառապահների ներդրումը բնության պահպանության գործում և ծառայության ընթացքում զոհված անտառապահների հիշատակը հարգելու համար:

Անտառապահի օրն առաջին անգամ նշվել է 2007 թվականին, IRF-ի 15-րդ տարեդարձի առիթով. մարդկանց, որոնք վայրի կենդանիներին պաշտպանում են որսագողերից, պահպանում են նրանց բնակության տարածքները՝ արգելոցները, ազգային պարկերը, վայրի բնության ապաստարանները, բնության և այլ օբյեկտների հուշարձանները:

Հայանտառ ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմում է 820 մլն 924 հազար դրամ: News.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են. «Քրեական գործով հուլիսի 19-ի դրությամբ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 10 անձ, իսկ 11 անձի վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, դատաքննությունն ընթացքի մեջ է:

Քրեական հետապնդման մարմնի միջնորդությունների հիման վրա 11 անձի նկատմամբ դատարանների որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հիշյալ անձանցից 2-ի դեպքում թույլատրելի է ճանաչվել գրավի կիրառումը:

Քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավվել 17 պաշտոնատար անձ: Պետությանը պատճառված վնասը կազմում է 820 մլն 924 հազ. ՀՀ դրամ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ