23 07 2018

Չորրորդ երկրաշարժն Իրանում՝ մեկ օրում

Չորրորդ երկրաշարժն Իրանում՝ մեկ օրում

Հուլիսի 23-ին Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում գրանցվել է 5,8 մագնիտուդով հերթական երկրաշարժը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով ISNA գործակալությանը, որը վկայակոչում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի Իրանական սեյսմոլոգիական կենտրոնին:

Ինչպես հաղորդվում է, առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 01.09-ին: Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորությամբ: Զոհերի և հնարավոր ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Կիրակի Իրանում 3 երկրաշարժ էր տեղի էր ունեցել: Ամենաուժեղը Քերմանշահ նահանգում  գրանցված երկրրդ երկրաշարժն էր՝ 5,9 մագնիտուդ հզորությամբ: Երկրաշարժների հետևանքով 287 մարդ մարմնական վնասվածքներ էր ստացել, 101 շենք ամբողջությամբ ավերվել էր, մոտ 850 շենք էլ վնասվել էր: Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարը հայտնել էր, որ շրջան է ուղարկվել փրկարարների 15 խումբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ