Ֆրանսիական Akka Techonologies ընկերությունը ներկայացրել է ինքնաթիռի և գնացքի Link & Fly հիբրիդային նախագիծը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես երևում է կադրերում, Link & Fly-ը վայրէջք կատարելիս հեռացնում է թևերը և կարող է ճանապարհը շարունակել սովորական գնացքի պես: Չափերով օդանավը համեմատելի է Airbus A320-ի հետ, թևերի չափը 49 մետր է, երկարությունը՝ 34 մետր, իսկ բարձրությունը՝ 8 մետր:Ինքնաթիռում կարող է տեղավորվել 160 ուղևոր:
Ակնկալվում է, որ գնացքի և ինքնաթիռի հիբրիդային նախագիծը կօգնի թեթևացնել մեծ տրանսպորտային երթուղիների ծանրաբեռնվածությունը և մեծացնել օդային ճանապարհորդությունների գրավչությունը: Ուղևորներն էլ ստիպված չեն լինի ծայրամասերում կամ այլ բնակավայրերում գտնվող օդանավակայաններից ինքնուրույն հասնել քաղաք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը