«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի վարչությունից մեզ պատմեցին, որ նորանշանակ նախագահ, 30-ամյա Տաթևիկ Ռևազյանը հայերեն գրել-կարդալ չգիտի, մարդ է պահում, որ տեքստերն իր համար կարդա․ այդպես է աշխատում: Սա մի շարք օրենքների խախտում է՝ սկսած Սահմանադրությունից, վերջացրած պետական ծառայողի, լեզվի մասին օրենքներով:
Մենք դիմեցինք Քաղավիացիայի վարչություն, որտեղից ասացին․ «Վարչության նախագահի հայերեն գրելու, կարդալու, խոսելու մակարդակը բավարար է, և այժմ աշխատում է իր լեզվի իմացության մակարդակի բարելավման վրա: Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե Տաթևիկ Ռևազյանը հատուկ մարդ է պահում, ով ամբողջ օրը տեքստերը կարդում է իր համար, որ լսելով հասկանա, չի համապատասխանում իրականությանը: Ուղղակի պետք է հաշվի առնել այն փաստը, որ նա 5 տարեկանից ապրել է Դանիայում, ուսումն ստացել է անգլերեն և դանիերեն լեզուներով:
Նշենք նաև, որ փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է հայերեն լեզվով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը