20 07 2018

«Սանիթեք»-ը չի մասնակցում որևէ ներքաղաքական գործընթացի. հայտարարություն

«Սանիթեք»-ը չի մասնակցում որևէ ներքաղաքական գործընթացի. հայտարարություն

«Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի, ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է: Այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը:

«Հարկ ենք համարում անդրադառանալ նաև վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեք»-ը սաբոտաժ է անում և չի իրականացում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով: Հիշեցնում ենք, որ «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի, ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է

«Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Ընկերությունը անում է ամեն հնարավորը՝ իրավիճակը կարգավորելու համար:

«Սանիթեքը», Երևանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետևանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել»,-նշվում է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ