ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հյուսիս-hարավ» ավտոճանապարհի կառուցման վերջնաժամկետը հնարավոր է հստակեցնել միայն ֆինանսավորման հարցը լուծելուց հետո:
Նախարարն ասաց, որ «Հյուսիս-հարավ» միջանցքի ներդրումային ծրագրում չարաշահումներով զբաղվում են իրավապահները, իսկ ինչ վերաբերում է ծրագրի ընթացքին, ասաց, որ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը բաղկացած է 5 տրանշից, որոնցից 3-ով կա ֆինանսավորում, 2-ով՝ ոչ: Ֆինանսավորումն իրականացնում են Ասիական զարգացման, Եվրասիական զարգացման և Եվրոպական ներդրումային բանկերը:
«Ճանապարհի մնացած մասի ֆինանսավորման հարցը դեռեւս լուծված չէ, հետևաբար, եթե որևէ մեկը ճանապարհի կառուցման ժամկետ կասի, դա կլինի անլուրջ:
Ֆինանսավորում դեռևս չունենք ճանապարհի չորս հատվածների վերաբերյալ՝ Արտաշատ-Սիսիան հատվածի 175 կմ մասով, Սիսիան-Քաջարան հատվածի շուրջ 60 կմ հատվածի մասով, որն ամենաբարդ հատվածն է, Գյումրու շրջանցիկ հատվածի 23 կմ-ի և Գյումրի-Բավրա հատվածի 35 կմ-ի համար»,- ասաց նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը