16 07 2018

Հաղթանակ՝ աղքատության դեմ պատերազմում

Հաղթանակ՝ աղքատության դեմ պատերազմում

Սպիտակ տունը զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ աղքատության դեմ պատերազմը, որն ԱՄՆ-ում սկսվել էր ավելի քան կես դար առաջ, «փաստացի ավարտվել է»: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: 

Զեկույցը պատրաստել է ԱՄՆ նախագահին առընթեր Տնտեսական խորհրդատուների խորհուրդը, որի տվյաներով՝ 1961 թվականից աղքատության մակարդակը նվազել է 90 տոկոսով, և այժմ ամերիկացիների միայն 3 տոկոսն է աղքատության ցուցանիշից ցածր ապրում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլին հրաման էր ստորագրել, որի համաձայն՝ դաշնային օգնություն, այդ թվում՝ արտոնյալ բժշկական ապահովագրություն և պարենային նպաստներ ստացողները պետք է աշխատեն: Կենտուկի Ինդիանա, Արքանզաս և Նյու Հեմփշիր նահանգներում սկսել են համապատասխան ծրագրեր մշակել, սակայն Կենտուկիում այդ նախագիծը դատարանի որոշմամբ արգելափակվել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ