Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ 2017 թվականին հանրակրթական դպրոցներում գերազանցության մեդալների հավակնորդներից 82%-ն է ստացել ոսկե մեդալ, 2018թ.-ին՝ 47%-ը:
«Առաջիկա տարիներին ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին, որպեսզի վստահությունը կրթական համակարգի նկատմամբ բարձրացնենք և հնարավորություն ունենանք քննարկելու դպրոցական գնահատականներով ԲՈՒՀ ընդունվելու առաջարկները»,-գրել է նախարարը:
Ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին. ԿԳՆ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը