«Առավոտ» թերթը գրում է. «Երեքշաբթի Հայաստան են ժամանելու միջազգային հայտնի աուդիտորական կազմակերպության մասնագետներ և արտերկրյա իրավաբաններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նախարարության կողմից իրականացվող ստուգումների արդյունքները մանրազնին ուսումնասիրելու և փորձագիտական եզրակացություն ներկայացնելու համար:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետներին մասնավոր գրասենյակ է տրամադրվելու, որտեղ նրանք ուսումնասիրելու են փաստաթղթերը, դրանք ստուգողների աշխատանքն ու մոնիթորինգի են ենթարկելու մամուլում և նախարարության աշխատակիցների սոցցանցի էջերում ստուգումների վերաբերյալ պարբերաբար հրապարակայնացվող տվյալները՝ հետագայում գործին կցելու համար:
Ըստ տեղեկությունների, աշխատանքային խմբի առաջ խնդիր է դրվել մանրամասն ուսումնասիրել ստուգում իրականացնող մարմնի և ստուգողներից յուրաքանչյուրի գործողությունները, կազմել միջազգային ստանդարտներին համապատասխանող գործ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը