11 07 2018

Աշխարհի բնակչությունն ավելացել է 83 միլիոնով

Աշխարհի բնակչությունն ավելացել է 83 միլիոնով

Աշխարհի բնակչությունը կազմում է 7 միլիարդ 635 միլիոն մարդ: Նախորդ տարվա համեմատ՝ այն ավելացել է 83 միլիոն բնակչով: Այս մասին հայտնել է DW-ն՝ վկայակոչելով «Երկրի բնակչությունը» (DSW) գերմանական հիմնադրամը:

Հիմնադրամի տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր 10 վայրկյանում 26 երեխա է ծնվում: Փորձագետները նշում են՝ բնակչության աճը հատկապես նկատելի է աֆրիկյան երկրներում:

Մինչև 2050 թվականը երկրագնդի բնակչությունը կավելանա 1.3-ից 2.5 միլիարդով: DSW-ի մասնագետները նշել են՝ բնակչության աճի պատճառներից մեկն անցանկալի հղիության դեպքերի աճն է:

Հիմնադրամի ղեկավար Ռենատա Բերի հաղորդմամբ՝ Սահարայից հարավ գտնվող երկրների կանանց կեսն ավելի շատ երեխա ունի, քան ցանկանում է: Պատճառը, Բերի կարծիքով, կրթության անբավարար մակարդակը և հակաբեղմնավորիչների պական է: «Եթե բոլորը կարողանային ազատ որոշել, թե երբ և քանի երեխա են ցանկանում ունենալ, և արդյոք ընդհանրապես ցանկանում են, աղքատ երկրներում ապրող մարդկանց վիճակը կբարելավվեր, և աշխարհի բնակչության տարեկան աճը մոտ մեկ քառորդով կկրճատվեր»,- նշում է Բերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ