«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են Սոչի բնակության: Պատճառը Գրիգորյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներն են, որոնց արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է:
Ավելին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում նաև Մ. Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը:
Նրանց ընտանիքի շուրջ բացահայտումներին հասարակական արձագանքը բավական կոշտ էր, մարդկանց մեջ դեռ չի մարել ցասումը և ամեն րոպե կա վրեժխնդիր լինելու վտանգը:
Ըստ այդմ՝ մտավախություն կա Գրիգորյանների ընտանիքի մյուս անդամների, հատկապես երեխաների անվտանգության առումով:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը