Վարդավառի կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունն անցնում է 24 ժամյա ուժեղացված ծառայության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
«Խնդրում ենք երթևեկության բոլոր մասնակիցներին լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, բացառել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերը, չվտանգել ձեր և այլոց կյանքն ու առողջությունը: Որևէ իրավախախտ վարորդի նկատմամբ հանդուրժողականություն չի դրսևորվելու»,- գրել է Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այս տարի հուլիսի 8-ին է նշվում Վարդավառը: Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը