Գյումրու Աբովյան փողոցում հունիսի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Նախաձեռնության հեղինակը ծնունդով գյումրեցի ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանն է:
Արձանի հեղինակը գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանն է։
Աերիկահայ միլիարդատեր Քըրքորյանի ստեղծած «Լինսի» հիմնադրամը Հայաստանի տնտեսության մեջ ներդնելով 220 միլիոն դոլարի նվիրատվություն, բավականին մեծ օգնություն ցուցաբերեց երկրաշարժից տուժած Շիրակին՝ կառուցելով հազարավոր բնակարաններ:
Ամերիկահայ հայտնի բարերարը մահացավ է 2015 թվականի հունիսի 16-ին, 98 տարեկանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը