ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, գործող ընթացակարգերը պարզեցնելու և առավել հասանելի դարձնելու նպատակով այսուհետ հանրային ծառայություների համարանիշի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն՝ անկախ հաշվառման վայրից։
Նույն ընթացակարգով քաղաքացին կարող է ստանալ տեղեկանք, նույնիսկ եթե բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը