16 06 2018

Ադրբեջանը շարունակում է սահմանին զինտեխնիկա ու մարդուժ կուտակել

Ադրբեջանը շարունակում է սահմանին զինտեխնիկա ու մարդուժ կուտակել

Հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը:

Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ