Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ չի նշանակվել։ ԱԱԾ-ն հերքում է ժամեր առաջ հաստատած տեղեկությունը՝ նախորդ տեղեկությունը համարելով թյուրիմացություն։
«Նա ԱԱԾ աշխատողն է եղել, գործուղվել էր նախագահական։ Հիմա հետ է եկել և կադրերի ռեզերվում է»,- նշել է ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը