Հայաստանը չորրորդ տեղում է հայտնվել 2017-ին ամենից հաճախ Ռուսաստանի քաղաքացիություն ստացողների շարքում: Այս մասին հայտնում է, «Արգումենտի ի ֆակտի»-ն:
Առաջին տեղում Ուկրաինան է` 85 119 ցուցանիշով, երկրորդ տեղում՝ Ղազախստանը` 40 718 ցուցանիշով:
«Լավագույն հնգյակի» մյուս երկրներն են՝ Տաջիկստանը` 29 039 մարդ, Հայաստանը՝ 25 144 մարդ, Ուզբեկստանը` 23 334 մարդ:
ՌԴ քաղաքացիություն է 2017-ին ստացել ԱՄՆ 93, Իտալիայի 90 և Չինաստանի 73 քաղաքացի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը