Մայիսի 18-ին Կուբայի Հավանա քաղաքի Jose Marti միջազգային օդանավակայանի մոտ կործանվել է «Boeing 737»ինքնաթիռը: Cubana de Aviacion կուբական ավիաընկերության վարձակալած ինքնաթիռը կատարելիս է եղել Հավանա-Օլգին չվերթը: Այն ընկել է Հավանայի «Խոսե Մարտի» օդանավակայանում օդ բարձրանալուց րոպեներ անց: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավում 107 ուղևոր է գտնվել, նրանք բոլորը զոհվել են: Նրանց մեծ մասը Կուբայի քաղաքացիներ են։ Օտարերկրացի ուղևորները հինգն են եղել, իսկ անձնակազմի բոլոր անդամները այլ պետության քաղաքացիներ են եղել։
Ավիավթարի ականատեսները պատմել են, որ կործանված ինքնաթիռը փորձում էր վերադառնալ օդանավակայան և դիպչել է էլեկտրական լարերի:
Ավիավթարի առնչությամբ Պետական խորհուրդը պաշտոնական սուգ է հայտարարում է մայիսի 19-ի 06:00-ից մինչև մայիսի 21-ի 00:00-ն: Սուգի ընթացքում ողջ երկրում իջեցվելու են պետական դրոշները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը