27 04 2018

Հույս ունենք, որ բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատու մոտեցում. Նիկոլայ Ռիժկով

Հույս ունենք, որ բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատու մոտեցում. Նիկոլայ Ռիժկով

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում:

«Հայաստանին ու Ռուսաստանին կապում են դարավոր բարեկամական կապեր: Երկու երկրների եղբայրական ժողովուրդներն անցել են բազմաթիվ փորձությունների միջով, եղել են միասին և՛ուրախության, և՛ տխրության պահերին: Ահա այդ պատճառով մենք անտարբեր չենք հայ ժողովրդի ճակատագրով, և դրա համար եմ ես այսօր Հայաստանում»,- ասել է Նիկոլայ Ռիժկովը:

Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր ապրում է իր պատմության դժվարին փուլը: Ռուսաստանը, լինելով Հայաստանի ամենամոտ գործընկերը, ուշադիր և անկեղծ մտահոգությամբ, հետևում է երկրում ծավալվող զարգացումներին:

«Վստահ ենք, որ դարերի ընթացքում ձեռքբերվածիմաստությունը կնպաստի երկրին արագ վերադառնալ բնականոն կյանքին: Հույս ունենք, որ իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում, բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատու մոտեցում և կառուցողական երկխոսության պատրաստակամություն: Խաղաղություն և բարեկեցություն եղբայրական հայ ժողովրդին»,-ասել է Նիկոլայ Ռիժկովը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ