07 04 2018

Եվս երեք օր՝ առանց տեղումների

Եվս երեք օր՝ առանց տեղումների

Ապրիլի 7-10-ը, 11-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-9-ը, բացառությամբ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի և Արցախի, աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 11-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 6-ի ցերեկը, 7-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ:

 

Երևան քաղաքի ապրիլի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           27.00C (1975 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝                -3.00C (1981 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝          12.20C

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ