04 04 2018

Hyundai-ի թոփ մենեջերի ուշագրավ հրաժարականը

Hyundai-ի թոփ մենեջերի ուշագրավ հրաժարականը

Հարավային Կորեայում Hyundai Motor ընկերության ղեկավարներից մեկը հեռացել է պաշտոնից: Պատճառը ենթակաների բացահայտումներն են նրա վարքագծի վերաբերյալ:

Մենեջերը աղջիկ աշխատակիցներին ստիպել է տարեց թոփ մենեջերների հետ երեկույթների գնալ և կարաոկե երգել:

Ըստ rbc.ru-ի՝ աշխատակիցները մենեջերի քայլերը բացատրել են ղեկավարներին գոհացնելու և այդկերպ՝ հաջող կարիերա անելու ցանկությամբ:

Սկանդալի մասին հաղորդագրություններից հետո, ընկերությունը ծառայողական քննություն է սկսել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ