29 03 2018

Արցախում ական է պայթել. Կան զոհեր և վիրավորներ

Արցախում ական է պայթել. Կան զոհեր և վիրավորներ

Որտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում՝ Ղազանչի տեղանքում, «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հակատանկային ականի վրա պայթել է, ինչի հետևանքով կա 3 զոհ և երկու վիրավոր:

Նրանք, ականազերծողներ են, «Halo trust» ականազերծող կազմակերպության ներկայացուցիչներ: 

Վիրավորվել են 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը: Վերջինիս մոտ կատարվել է փայծաղի հեռացում: Գարիկ Վահիրյանի մոտ կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

Զոհվել են Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը և Մարատ Պետրոսյանը:

Պայթյունի հետևանքով զոհվածներն ու տուժածներն արցախցիներ են: 

HALO Trust կազմակերպությունը հայտարարություն է տարածել. «Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ մարտի 29-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի Ղազանչիի շրջանում հակատանկային ականների ականազերծման պատահական պայթյունի հետևանքով զոհվել են երեք և վիրավորվել մեր երկու աշխատակիցներ: Նրանք այդ ժամանակ եղել են մեքենայում՝ ականազերծման պարտականություններ իրականացնելիս:

Տուժածներն աս պահին բուժվում են Ստեփանակերտի հիվանդանոցում, և HALO-ն կապ է հաստատում Լեռնային Ղարաբաղում գտնվող նրանց ընտանիքների հետ: Մենք սերտորեն համագործակցում ենք տեղական ոստիկանության և իշխանությունների հետ և կոչ ենք անում արտաքին քննիչներին զեկուցել դեպքի ամբողջական փաստերի մասին:

Ամբողջ աշխարհում ամեն օր շուրջ 8000 HALO աշխատակիցներ գնում են աշխատանքի այն վայրերում, որտեղ ոչ ոք չի կարող անգամ քայլել, և այս ողբերգական դեպքը ի ցույց է դնում նրանց առերերսված վտանգներն ու մեր աշխատանքի կարևորությունը: Մեր գործընկերները զոհվեցին՝ Լեռնային Ղարաբաղի ժողորդի համար հողն անվտանգ դարձնելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ