Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ուժեղ քամու հետևանքով ծառի տապալման արդյունքում, մարտի 24-ի ժամը 16:55-ի սահմաններում, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը