12 03 2018

20 գյուղ, 10 հազար ընտրող. Կիրակի ընտրություններ էին

20 գյուղ, 10 հազար ընտրող. Կիրակի ընտրություններ էին

Մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերի 20 համայնքներում: Համայնքներից 4–ում կայացան միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, 10 համայնքում՝ երկուսը միասին:

Այդ համայնքներն են՝

Արագածոտնի մարզ - Դդմասար

Արարատի մարզ - Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, Եղեգնավան

Արմավիրի մարզ - Դաշտ, Մեծամոր, Ծաղկալանջ

Լոռու մարզ - Դարպաս, Լեռնավան, Դեբետ

Կոտայքի մարզ – Հացավան

Շիրակի մարզ – Վարդաքար

Տավուշի մարզ - Ազատամուտ: 

Ընտրություններում գրանցվեց 44.91 տոկոս մասնակցություն, որը կազմում է 10.246 ընտրող:

Ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Դեբետ համայնքում՝ 74.35 տոկոս, ամենապասիվը՝ Ծաղկալանջում՝ 28 տոկոս:

Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի 14 տեղի համար պայքարում էր 19 թեկնածու:  Համայնքներից 12-ում քվեարկվում էր մեկական թեկնածու, Նորամարգում՝ 3, Դեբետում՝ 4 թեկնածու:

Դեբետում ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ թեկնածուների դեմ պայքարում հաղթել է նախկին ավագանու անդամ, 30-ամյա Աշոտ Ղազարյանը՝ ստանալով 153 ձայն:

Նորամարգ համյնքում 391 ձայնով հաղթել է Արման Թադևոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ