Հանրապետության տարածքում մարտի 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 8-9-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը