Սիրիական «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջքի ժամանակ կործանվել է ռուսական «Ան-26» ինքնաթիռը: Զոհվել է 26 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Այս մասին, ըստ «Ռիա Նովոստի»-ի, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ավիաաղետի պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը:
Ինքնաթիռը բախվել է գետնին՝ թռիչքուղուց մոտ 500 մետր հեռավորության վրա:
Դեպքի հետաքննության համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը