03 03 2018

«Աէրոֆլոտ»-ը մեղմացրել է սահմանած արգելքները

«Աէրոֆլոտ»-ը մեղմացրել է սահմանած արգելքները

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը մեծացրել է ձեռքի ուղեբեռի թույլատրելի չափը:

Նոր կանոնների համաձայն՝ իրերի չափերը, որոնք ուղևորը կարող է անվճար անցկացնել իր հետ ինքնաթիռ, մեծացվել են հինգ սանտիմետրով: Այժմ թույլ է տրվում անցկացնել առավելագույնը 55 սանտիմետր երկարությամբ, 40 սանտիմետր լայնությամբ և 25 սանտիմետր բարձրությամբ ուղեբեռ: Մինչ այդ թույլատրելի բարձրությունը 20 սանտիմետրն էր: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Միևնույն ժամանակ, անվճար ուղեբեռի քաշը պետք է լինի առավելագույնը տասը կիլոգրամ: Բիզնես դասի համար սահմանափակումը կազմում է 15 կիլոգրամ:

Հիշեցնենք, որ օրերս «Աէրոֆլոտ»-ը խստացրել էր ինքնաթիռներում անձնական իրերի անցկացման կանոնները: Մասնավորապես, հաստատված նորմայից բացի, առանց լրացուցիչ վճարի թույլատրելի իրերի ցանկը կրճատվել է երեք անգամ: Դրանից դուրս են մնացել բջջային հեռախոսները, նոութբուքերը, լուսանկարչական ապարատները, տեսախցիկները, անձրևանոցները, թղթապանակները և թռիչքում ընթերցանության համար տպագիր պարբերականները: Այդ ամենը պետք է կամ տեղավորվի հաստատված չափերի և կիլոգրամների մեջ, կամ ուսապարկի և կանացի պայուսակի մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ