01 03 2018

Սպասվում են տեղումներ

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին, 4-5-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 1-2-ը, 4-5-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին, 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 3-ի ցերեկը, 4-5-ը նույնքան կբարձրանա:

 

Երևան քաղաքում մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ քաղաքի բարձրադիր հատվածներում, գիշերը՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: 4-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 1-2-ը, 4-5-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

Երևան քաղաքի մարտի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           19.00C  ( 2001 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`              -12.30C  (1985 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`            2.40C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

 

Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ