Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան այսօր՝ փետրվարի 18-ին, այցելել են օկուպացված Ակնա (Աղդամ): Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալևները ստուգել են «Աղդամ Մուղամ կենտրոնում» իրականացվող շինարարական աշխատանքները, ծանոթացել «Աղդամ ռեզիդենս» բնակելի համալիրում ստեղծված պայմաններին, ներկա գտնվել ուսումնական և կրթական համալիրի բացման։
Հիշեցնենք, 2018 թվականին Ալեն Սիմոնյանը Ակնայից նկար էր հրապարակել՝ կից գրելով․ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը