ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ինչպես օտարերկրյա, այնպես էլ ԵԱՏՄ ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստան, կարող են ժամանակավոր ներմուծել ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով, հայտնում են ՊԵԿ-ից:
Այս դեպքում ներմուծման համար առաջանում է մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորության ապահովման պարտադիր պահանջ՝ դրամական միջոցներով․
Հայաստանի կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրների ֆիզիկական անձինք մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունը պետք է ապահովեն միշտ, իսկ օտարերկրյա անձինք՝ միայն այն դեպքում, երբ նախկինում Հայաստան ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները դեռ չարտահանած՝ ներմուծում են երկրորդ և հաջորդ տրանսպորտային միջոցները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը