13 02 2025

USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը վաղուց արդեն հնացել են․ Մասկ

USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը վաղուց արդեն հնացել են․ Մասկ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող ծրագրերը, ներառյալ Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED, որն անցանկալի է Ռուսաստանի Դաշնությունում), իրավունք չունեին գոյություն ունենալ եւ արժանի չէին ամերիկացի հարկատուների միջոցներին: Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարելավման վարչությունը (DOGE)։

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել USAID գործունեությանը։ Երբ մենք ուսումնասիրում էինք այս ծրագրերը, անընդհատ հարց էինք տալիս՝ ինչի՞ են դրանք ընդհանրապես, ի՞նչ կարիք կար, որ դրանք լինեին։ Օրինակ՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամը։ Արդյո՞ք նրանք հասել են ժողովրդավարության: Ես կասկածում եմ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Դուբայում Կառավարությունների համաշխարհային գագաթաժողովում:

Մասկն ակնարկել է, որ USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը վաղուց արդեն հնացել են: Այդ կապակցությամբ նա նշել է, որ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի կայքում դեռեւս կա ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի նախկին գլխավոր քարտուղարի եւ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հանդիպման լուսանկարը։ «Դա շատ վաղուց էր»,- նշել է նա։

«Ակնհայտ է, որ ես դեմոկրատիայի հակառակորդ չեմ։ Բայց ինչո՞ւ են [կառավարության] ֆինանսավորվող այս բոլոր ծրագրերին հատկացվում հարկատուների փողերը։ Չեմ կարծում, թե նրանք արժանի են դրան»,- ավելացրել է Մասկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ