13 02 2025

Արդյո՞ք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը համարվում է ՀՀ համապետական և համազգային շահ․ հարց նախագահին

Արդյո՞ք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը համարվում է ՀՀ համապետական և համազգային շահ․ հարց նախագահին

«Այսօր, մի խումբ ուսանողներով, կոլեկտիվ հանրագիր ենք ներկայացրել ՀՀ Նախագահին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ»,-այս մասին հայտարարել է ուսանող Հրայր Աղավելյանն ու  մանրամասնել.

«Վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները Հայոց Ցեղասպանության՝ որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ, մեծ տարընկալում են առաջացրել հասարակության շրջանում։ Համազգային արժեքների և շահերի հստակեցումը Նախագահի առաջնահերթություններից պետք է լինի։

Մեր հանրագրով պահանջում ենք․

. Թվարկել այն համապետական և համազգային շահերը, որոնցով ՀՀ Նախագահը առաջնորդվում է իր լիազորություններն իրականացնելիս։
.Հստակեցնել՝ արդյո՞ք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը համարվում է Հայաստանի Հանրապետության համապետական և համազգային շահ։
Մենք ակնկալում ենք, որ հանրագիրը կքննարկվի օրենքով սահմանված կարգով և կհրապարակվի համապատասխան հարթակում։

Համոզված ենք, որ մեր ձայնը պետք է լսելի լինի»։





 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ