ՔՊ պատգամավոր Էմմա Պալյանը գրում է. ««Պատգամավորի եղբայրը գրոհել է Շիրակի մարզի դպրոցները», «Պատգամավորը ստիպում, ահաբեկում է Շիրակի մարզի դպրոցների տնօրեններին գրենական պիտույքներ գնել եղբոր խանութից», «Ոչինչ էլ չի փոխվել. մենաշնորհ Շիրակի մարզում» ...
Որոշել էի ընդհանրապես լուրջ չվերաբերվել և չանդրադառնալ այս վերնագրերով նյութերին և այս թեմային, առհասարակ, բայց ես ինչքան չանդրադարձա, էդքան ավելի շատ սկսեցին գրել և աղաղակել այս մասին իրենց լրագրող և մամուլ «հռչակածները», ինչպես նաև որոշ մտքի «գիգանտներ»։ Եվ ուրեմն այսպես` հարգելի և ոչ հարգելի ընկերներ, Շիրակի մարզի 146 դպրոցներից իմ եղբորը պատկանող գրենական պիտույքների խանութից գնում են կատարում ընդամենը 7-8 դպրոց, բայց ուշադրություն՝ այս 7-8 դպրոցի տնօրեններից և ոչ մեկը վախեցած ու ահաբեկված չէ, ավելին` այս տնօրեններից և ոչ մեկին ձեր նշած պատգամավորի, այսինքն՝ իմ կողմից ո՛չ հրահանգ, ո՛չ պահանջ, ո՛չ անգամ խնդրանք չի եղել այդ թեմայով։ Ես և իմ ընտանիքը ծնվել ենք Գյումրիում, ապրում ենք Գյումրիում, ունենք հարազատներ, բարեկամներ, ընկերներ, մեծ շրջապատ, որտեղ հարգված և սիրված ենք, ու հաստատ չեք հավատա, բայց մեր շրջապատում, թարսի պես, ստացվել է այնպես, որ 7-8 հոգի դպրոցի տնօրեններ կան ու մարդիկ ինքնակամ, սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից` օրենքի տառին համապատասխան (յուրաքանչյուր դպրոց 50-ից մինչև 200 000 դրամ՝ տարեկան)...և՞, դա հանցագործությու՞ն է...
Էլի չեք հավատա, բայց ամեն նման հրապարակումից հետո շատ դպրոցի տնօրեններ ինձ հարցնում են, տիկի՛ն Պալյան, իրոք գրենական պիտույքների խանութ ունի՞ ձեր եղբայրը, հրապարակում ենք տեսել այդ մասին (հուսով եմ՝ հասկանում եք՝ ինչ եմ ասում)։
Հա, ի դեպ, եղբայրս այդ փոքրիկ բիզնեսով սկսել է զբաղվել մինչև իմ պատգամավոր ընտրվելը, սա էլ է կարևոր շեշտադրում։ Ասածս ինչ է, հարգելի «մտահոգ» զանգված, այս «լուրջ ու ճակատագրական» բացահայտումներն անելուց հետո, երբ բավարարվածության խորը զգացումով կկանգնեք ձեր տերերի դիմաց ու հպարտ կասեք` հանձնարարականը կատարված է, հիշեք, որ Գյումրին փոքր քաղաք է ու ձեր ստերը վնասում են ոչ թե ինձ ու իմ ընտանիքին, այլ ձեզ ու ձեր տերերին:
Եվ վերջում ես եմ ուզում մի հարց ձեզ տալ. բավականին երկար ժամանակ է, ինչ անձամբ դուք զբաղվում եք իմ եղբոր խանութի գավազդով ու հիմա, եթե էդ գովազդի արդյունքում որևէ մի դպրոցի տնօրեն էլ իմանա այդ խանութի մասին ու որոշի եղբորս խանութից գնումներ կատարել, էլի ինձ եք մեղադրելու՞»։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավորը իր ամուսնուն ընդունել էր աշխատանքի որպես իրեն օգնական, որպեսզի դրսում չմար և մրսեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը