Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) գլխավոր տեսուչ Փոլ Մարտինին ազատել է աշխատանքից: Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աշխատանքից ազատման մասին ծանուցող նամակը։
«Նախագահ Դոնալդ Թրամփի անունից գրում եմ, որպեսզի ձեզ տեղեկացնեմ այն մասին, որ ձեր պաշտոնը՝ որպես ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր տեսուչ, վերացվել է», - ասվում է Մարտինին ուղղված նամակում, որն ուղարկվել է նախագահի կադրերի վարչության փոխտնօրեն Թրենթ Մուրի կողմից։
Ըստ նամակի տեքստի՝ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։
Իր հերթին ԱՄՆ դաշնային կառավարության (DOGE) արդյունավետության բարձրացման դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկն՝ անդրադառնալով ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատանքին, այսպիսի հայտարարություն է արել. «USAID-ի արածներից շատ բան ուղղված էր ընտրությունների վրա կասկածելի ձեւով ազդելուն, ինչը քննության չդիմացավ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը