Մինչև հունվարի 31-ը քանի՞ քաղաքացի է ձեռք բերել հասարակական տրանսպորտից օգտվելու փաթեթներից որևէ մեկը, ձեռք բերված փաթեթներից քանի՞սն են արտոնություններով և քանի՞ քաղաքացի է փաթեթ ձեռք բերել անվճար․ այս հարցերի պատասխանները ստանալու համար Factor.am-ը հունվարի 30-ին գրավոր հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան։ Հարցումն ուղարկելուց հինգ օր անց քաղաքապետարանը եկել է այն եզրահանգման, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք և այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում:
Ըստ տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է 5-օրյա ժամկետում, բայց եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Ստացվում է՝ Երևանի քաղաքապետարանը օրենք է խախտել և չի նշել, թե որոնք են գրավոր հարցմանը պատասխանելու հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը