03 02 2025

Ինչու մինչ օրս կոպեկի ընդունող սարքերը չեն հեռացվել ավտոբուսներից. Արթուր Չախոյան

Ինչու մինչ օրս կոպեկի ընդունող սարքերը չեն հեռացվել ավտոբուսներից. Արթուր Չախոյան

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը գրում է.

«Եթե Երևանի քաղաքապետարանը վստահ է, որ հետքայլ չի լինելու, ապա ինչու մինչ օրս կոպեկի ընդունող սարքերը չեն հեռացվել։ Արդեն 34 օր է, ինչ կանխիկի շրջանառությունը վերացվել է, բայց այս սարքերն դեռ տեղում են։

Վստահ եմ, որ քաղաքապետարանը հեռատեսորեն չի բացառում բոյկոտի ազդեցության տակ նահանջելու տարբերակը, և հենց այդ պատճառով էլ չեն շտապում հեռացնել կոպեկ ընդունող սարքերը։

Եթե բոլորս համախմբված բոյկոտենք, քաղաքապետարանը պարզապես այլընտրանք չի ունենա և ստիպված կլինի չեղարկել այս անհիմն թանկացումը»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ