Zham.am-ը գրում է․ Իշխանությունները Մեղրիի թեման հենց այնպես չեն մեյդան գցել։ Արցախը հանձնելուց հետո Թուրքիան իր հերթական պահանջն է առաջ քաշել։ Խոսքը Սյունիքի մասին է։ Սյունիքը հենց վերցնեն, Հայաստանը վերցնելը կդառնա կարճ ժամանակի ու տեխնիկայի հարց։
Թուրքական օրակարգ սպասարկողներից ամենանողկալին Արամ Սարգսյանն է։ Ներքին կյանքում սրա գլխավորած կուսակցությունը թանկացումներ ու թալան է բերում՝ կցվելով «Քաղաքացիական պայմանագրին»։ Արտաքին քաղաքականության մեջ Արամ Սարգսյանը, ով իր եղբոր անունը աճուրդի հանած մսխում է, թուրքական դեսպանի ֆունկցիա է կատարում։ Սրա հակառուսականությունը վճարովի է ու հետևողական։ Թուրքական դիվերսանտի էնտուզիազմով նա ուզում է ամեն կերպ թուրքին բերել Սյունիք։ Ու ինչքան շատ է սույն գործակալը խոսում Մեղրիի մասին, այնքան «զռռում» է, որ սա հենց այն հանձնելու գործով է զբաղված։ Անունը դնում է արևմտամետություն, բայց իրականում Թուրքիային է «էստի համեցեք» անում։
Ուշագրավն այն է, որ թուրքերը Սյունիքի մտնելու և Հայաստանի բկից բռնելու նոր տեխնոլոգիա են կիրառում։ Ուզում են տնտեսությունը պարալիզացնել և հանքարդյունաբերությունը սեփականաշնորհել։ Սույն Արամի միջոցով բարձրաձայնում են, թե բա՝ պետք է Քաջարանի պղնձամոլիբդենայինը հանձնել ամերիկյան կամ ֆրանսիական ընկերության, որպեսզի ռուսական կապիտալն այդտեղից հեռանա։
Ֆրանսիա և ԱՄՆ ասելով՝ Վազգենի գերեզմանի վաճառական Արամը քողածածկում է իր իրական պատվիրատուների՝ թուրքերի ականջները։ Բայց դե ամեն ինչ այնքան աչք ծակող է, որ գեղցի Արամիկը չի կարող թաքցնել երևացողը։
Եթե մենք հայկական իշխանություն ունենայինք, ապա Արամ Սարգսյանն ու նրա նմանները կփտեին համապատասխան մեկուսարաններում։ Բայց դե քանի դեռ նման բան չկա, Արամը կարող է հանգիստ թուրքական քարոզով զբաղվել։ Սակայն պետք է հիշի, որ ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը