17 02 2025

Ինչո՞ւ եք ուզում, որ կատարենք իռացիոնալ քայլ, որի արդյունքը կասկածելի է․ Ռոբերտ Քոչարյան



 

Ես կուսակցություն չունեմ և իմ համակիրները իսկապես իմ համակիրներն են, ոչ թե համակուսակիցները։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երբ ասում են` ինչո՞ւ ձեր ուժերը չեք միացնում, պատասխանեմ, ուժերը միացնելը երբեք ինքնանպատակ չի լինում։ Ուժերը միացնում են այն ժամանակ, երբ սիներգիայի էֆեկտ է ստացվում, օրինակ 5+5-ը դառնում է 12,11,14։ Եթե 5+5-ը դառնում է 7, ուժերը չեն միացնում։ Մեր մոտ պատկերը այպիսին է, որ այդ սիներգիան չի աշխատելու։ Եթե մենք փորձենք միասին ինչ-որ բան անել, իմ համակիրների մի մասը, որոնք չեն ընդունում 3-րդ նախագահին, կհիասթափվեն և կհեռանան։ Նման պատկեր ունենալու են նաև երրորդ նախագահի թիմում։ Ինչո՞ւ եք ուզում, որ կատարենք իռացիոնալ քայլ, որի արդյունքը կասկածելի է»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ