Երևանում կազմակերպվել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկում։
ՀՀԿ անդամները համաժողովին ընդառաջ կազմակերպել են բողոքի ակցիա՝ հայ գերիների վերադարձի պահանջով․ «Այստեղ ենք հավաքվել՝ հաջակցություն Բաքվում գտնվող հայ գերիների։ Այսօր Հայաստան են ժամանալ տարբեր եվրոպական երկրների պաշտոնյաներ, որոնց կոչ ենք անում բացել աչքերը, խոսել Ալիևյան տեռորիստական ռեժիմի քայլերի և հայ գերիների վերադարձի մասին։ 21-րդ դարում ոտնահարվում են մարդու իրավունքները»,- ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը։
Համաժողվն ընթանում է «Դվին» հյուրանոցային համալիրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը