Զինված ուժերում միջավայրն այնպիսի խնդրահարույց իրավիճակներ է ունենում, որը հանգեցնում է ինքնասպանությունների, ինքնավնասումների՝ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Այն, որ քաղաքացիները խուսափում են զինվորական ծառայությունից, հաճախ պայմանավորված է այն բարքերով, որոնք տիրում են ԶՈւ-ում։ Ուստի պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի բանակում բացառվեն ոչ կանոնադրական հարաբերությունները, ինքնասպանությունները և միմյանց նկատմամբ զինվորականների վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը