10 01 2025

Թե բա. «Բաքուն Երևանի դեմ բողոք ունի ջրային ռեսուրսների մասով»․ Կարեն Վրթանեսյան

Թե բա. «Բաքուն Երևանի դեմ բողոք ունի ջրային ռեսուրսների մասով»․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հիշո՞ւմ էիք, որ անցյալ տարվա նոյեմբերին Բաքվում ԱՄՆ դեսպանը բացահայտել էր, որ. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա»։
Հետո ՀՀ տարբեր գերատեսչություններ հերքում էին, թե իրենք տեղյակ չեն, չկա տենց բան...
Հետո գտանք ամերիկացիների այդ ծրագիրը, որի առանցքային դրույթն այն է, որ քանի որ Հայաստանից ջրերը հոսում են Ադրբեջան, հայերը պետք ա մի տեսակ ավելի խնայողաբար ջուրը ծախսեն, որ Ադրբեջանին ավելի շատ ու ավելի մաքուր ջուր հասնի։
Դրանից մի քանի շաբաթ անց էլ Նիկոլը չգիտես ինչու սկսեց կառավարության նիստին քննարկել, թե հայերը ատամ լվալիս շատ են ջուր ծախսում։
Այսօր էլ տարածքային կառավարման նախարարը, թե բա. «Բաքուն Երևանի դեմ բողոք ունի ջրային ռեսուրսների մասով»։
Եւ էլի այսօր Համաշխարհային բանկի հետ քննարկել են «Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր»։
Երեկոյան երբ ատամները լվալու լինեք, մտածեք, այս իրադարձություններն իրար հետ կապ ունեն, թե ոչ...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ